ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին տեղափոխում է Սիրիա
https://parstoday.ir/hy/news/world-i144110-ԱՄՆ_ն_ԻԼԻՊ_ի_ահաբեկիչներին_տեղափոխում_է_Սիրիա
Վերջին օրերի ընթացքում, Միացյալ Նահանգներն ԻԼԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների բանտերից տեղափոխել է Սիրիայի Ալ-Շադադի բազա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 25, 2021 13:14 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի  ահաբեկիչներին տեղափոխում է Սիրիա

Վերջին օրերի ընթացքում, Միացյալ Նահանգներն ԻԼԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների բանտերից տեղափոխել է Սիրիայի Ալ-Շադադի բազա:

ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը հինգշաբթի օրը ԻԼԻՊ-ի  60 ահաբեկիչների Ալ-Հասաքայի  բանտից տեղափոխել ԵՆ Ալ-Շադադի ամերիկյան բազա:  Ահաբեկիչների մի մասը Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ են:

Ըստ սիրիական աղբյուրների՝ երեք օր առաջ ԱՄՆ զինված ուժերը նույն թվով ահաբեկիչների էին տեղափոխել ալ-Շադադի:

ԱՄՆ-ը նախապես վարժանքներ է փոխանցել ահաբեկիչներին, ներառյալ Ալ-Շադադի բազայում գտնվող  «Ջեյշ ալ-Աշայեր» խմբավորման անդամներին` Սիրիայում զինված խմբավորումներին միանալու և կառավարական ուժերի դեմ պայքարելու համար:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն առանց Սիրիայի կառավարության թույլտվության, ապօրինի ռազմական ներկայություն ունեն Սիրիայում ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ կերպով պայքարելու պատրվակով

Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների զենք ու սարքավորումներ է տրամադրել Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկիչներին:

Դամասկոսի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությունները համարում է «օկուպացիա»: