Լրագրողը բացահայտել է, որ Թրամփը հրամայել է ճնշել բողոքի ցույցերը
Ամերիկացի լրագրողըհայտարարել է, որ նախկին նախագահ Թրամփը հրամայել է ճնշել բողոքի ցույցերը:
Wall Street Journal օրաթերթի Սպիտակ տան հարցերի լրագրող Մայքլ Բենդերն իր նոր գրքում գրել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել ռազմական միջամտություն իրականացնել քաղաքներում, այդ թվում՝ Սիեթլում և Պորտլենդում, բողոքները ճնշելու համար և հրահանգել է կրակել ցուցարարների վրա ու ծեծել նրանց:
Թրամփի նախագահության վերջին տարին նշանավորվեց ներքին խիստ ճգնաժամերով՝ ներառյալ կորոնավիրուսի պանդեմիան, տնտեսական ճգնաժամը և հակառասիստական լայնածավալ բողոքի ցույցերըը:
Անգամ իր նախագահության շրջանի ավարտից հետո, լայն ընտրախախտումների հարցն առաջ քաշելով, Թրամփը Միացյալ Նահանգները ներքաշեց նոր ճգնաժամի մեջ:
ԱՄՆ-ում համաժողովրդական բողոքի ցույցերի ժամանակ, որ տարածվեցին բոլոր նահանգներում, Թրամփը բազմիցս բողոքողներին բռնության, անարխիայի և նույնիսկ ներքին ահաբեկիչների է անվանել: