Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանը դատապարտվեց 22.5 տարվա ազատազրկման
Հունիս 26, 2021 05:02 Asia/Tehran
Մինեսոտայի նահանգի դատարանը 22.5 տարի ազատազրկման է դատապարտել Ջորջ Ֆլոյդի սպանության գործով պատասխանատու ոստիկանին:
Մինեսոտա նահանգի դատարանը 22.5 տարի ազատազրկման է դատապարտել Ջորջ Ֆլոյդի սպանության համար պատասխանատու ոստիկանության սպա Դերեկ Շովինին:
2021 թվականի ապրիլին Դերեկ Շովինը դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել Ֆլոյդի սպանության մեջ:
Սպանությունը տեղի էր ունեցել 2020 թվականի մայիսի 25-ին՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում: Ոստիկանը ծնկով սեղմած պահելով 46 -ամյա սևամորթ Ջորջ Ֆլոյդի պարանոցը, սպանել էր նրան:
Ֆլոյդի սպանությունը հակառասիստական և ոստիկանական բռնությունների դեմ բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում, որը տարածվեց աշխարհի այլ երկրներում:
Պիտակ