Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանը դատապարտվեց 22.5 տարվա ազատազրկման
https://parstoday.ir/hy/news/world-i144154-Ջորջ_Ֆլոյդին_սպանած_ոստիկանը_դատապարտվեց_22.5_տարվա_ազատազրկման
Մինեսոտայի նահանգի դատարանը 22.5 տարի ազատազրկման է դատապարտել Ջորջ Ֆլոյդի սպանության գործով պատասխանատու ոստիկանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2021 05:02 Asia/Tehran
  • Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանը դատապարտվեց 22.5 տարվա ազատազրկման

Մինեսոտայի նահանգի դատարանը 22.5 տարի ազատազրկման է դատապարտել Ջորջ Ֆլոյդի սպանության գործով պատասխանատու ոստիկանին:

Մինեսոտա նահանգի դատարանը 22.5 տարի ազատազրկման է դատապարտել Ջորջ Ֆլոյդի սպանության համար պատասխանատու ոստիկանության սպա Դերեկ Շովինին:

2021 թվականի ապրիլին Դերեկ Շովինը դատարանի կողմից  մեղավոր էր ճանաչվել Ֆլոյդի սպանության մեջ:

Սպանությունը տեղի էր ունեցել 2020 թվականի մայիսի 25-ին՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում: Ոստիկանը ծնկով սեղմած պահելով 46 -ամյա սևամորթ Ջորջ Ֆլոյդի պարանոցը, սպանել էր նրան:  

Ֆլոյդի սպանությունը հակառասիստական ​​և ոստիկանական բռնությունների դեմ բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում, որը տարածվեց աշխարհի այլ երկրներում: