ԱՄՆ նախագահի հերթական լեզվի սայթաքումը
ԱՄՆ նախագահը խոսել է այդ երկրի և Իրանի միջև մտացածին պատերազմի մասին, որը երբևէ գոյություն չի ունեցել:
Հինգշաբթի օրը, Հյուսիսային Կարոլինայում ունեցած ելույթում, նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսն ավելի շատ ամերիկացի է սպանել, քան քսաներորդ դարում Միացյալ Նահանգների բոլոր պատերազմների զոհերը: Նա նաև ոխսել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև պատերազմի մասին, որը երբեք չի եղել:
Նույն օրը, Սպիտակ տան մամուլի ասուլիսում Բայդենն արել է հերթական անսովոր քայլը, ենթակառուցվածքների բարեփոխումների օրինագծի վերաբերյալ որոշ լրագրողների հարցերի պատասխանելով շշնջալով:
Վերջերս Բայդենի գործողություններն ու բացահայտ կոպիտ սխալներն ամերիկացի պահպանողականներին ստիպել են բարձրացնել նրա անկարողության հարցը: