Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 20 ոստիկան է տուժել
https://parstoday.ir/hy/news/world-i14431-Ֆրանսիայում_բողոքի_ակցիայի_ժամանակ_ավելի_քան_20_ոստիկան_է_տուժել
Ֆրանսիայում աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ բողոքի ակցիայի ժամանակ 24 ոստիկան է վիրավորվել։ Ամենադաժան բախումներն իրավապահների և ցուցարարների միջև տեղի են ունեցել Փարիզում, գրում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2016 07:18 Asia/Tehran
  • Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 20 ոստիկան է տուժել

Ֆրանսիայում աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ բողոքի ակցիայի ժամանակ 24 ոստիկան է վիրավորվել։ Ամենադաժան բախումներն իրավապահների և ցուցարարների միջև տեղի են ունեցել Փարիզում, գրում է BBC-ն:

Երեք ոստիկաններ լուրջ վնասվածքներ են ստացել, մեկը գտնվում է ծանր վիճակում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ հինգշաբթի դուրս են եկել Փարիզի և այլ խոշոր քաղաքների` Նանտի, Լիոնի, Մարսելի և Թուլուզի փողոցներ: Ոմանք այրել են անիվներ և ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր նետել: Ավելի քան 100 ցուցարար ձերբակալվել է։

Օրինագիծը, որը կուսումնասիրվի ֆրանսիական խորհրդարանում հաջորդ շաբաթ, նախատեսում է աշխատանքից ազատման պաշտպանական միջոցների կրճատում: Դա փորձ է խթանել բիզնեսը՝ ավելի շատ աշխատակիցներ ընդունել: Օրենսդիրների կարծիքով՝ նման քայլը կարող է օգնել պայքարել քրոնիկ գործազրկության դեմ:

Հերթական ակցիաները նախատեսված են մայիսի 1-ին: