Թուրքիան Վրաստանին խոչընդոտո՞ւմ է միանալ Հյուսիս-հարավ նախագծի
Հունիսի 1-ին Անկարայում հանդիպեցին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին:
Թուրք նախագահը հայտարարեց, թե «Անկարան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափերով եռակողմ համագործակցությանը` նպաստելով այդ երկրների փոխգործակցության ամրապնդմանը»:
Էրդողանի խոսքերից կարելի է հասկանալ, որ Թուրքիան կողմ է միա´յն Ադրբեջանի ու Հայաստանի հետ Վրաստանի գործընկերությանը, մինչդեռ, օրինակ, Իրանի և Ռուսաստանի հետ կապերին դեմ է: Դա է վկայում հայտարարության մյուս հատվածը, որտեղ Վրաստանը համարվում է «տարածաշրջանային համագործակցության բանալի». կարևորվում են Վրաստանի տարածքով Թուրքիան ու Ադրբեջանն, ինչպես նաև Չինաստանն ու Եվրոպան իրար կապող տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքները:
Ուշագրավ է, որ Էրդողանը շեշտադրում է բացառապես Հարավային գազային միջանցքը և միջազգային տրանսպորտային միջանցքը, մինչդեռ չի շոշափվում իրանահնդկական առաջարկը` Հայաստանով ու Վրաստանով Եվրոպային կապվելու վերաբերյալ:
armenpress.am