Ամերիկացի վերլուծաբան. Բայդենը շարունակում է Թրամփի սկսած հակաիրանական պատերազմը
Ամերիկացի վերլուծաբանը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, և որ Ջո Բայդենը շարունակում է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմը, որը սկսել էր Դոնալդ Թրամփի վարչակազմը:
«Ֆարս» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ ամերիկացի վերլուծաբան Դանիել Լարսոնը, ով համագործակցում է այնպիսի լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են Antiwar-ը և Responsible Statecraft-ը , մի հոդվածում անհիմն է համարել ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական համաձայնագրի ժամկետը չերկարացնելու Իրանի պատճառների վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների և ԶԼՄ-ների պնդումները և քննադատել է New York Times- ի Դեյվիդ Սանգերի վերջին հոդվածը:
Ի պատասխան New York Times- ի հոդվածի, Լարիսոնը գրել է. «Ամբողջովին մոլորեցնող մի նյութ՝ Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ»:
Ամերիկացի փորձագետը գրել է. «Իրանը ընդհանրապես միջուկային զենք չունի, Իրանը միջուկային զենքի ծրագիր չի մշակում, ուրանի հարստացման մակարդակը ռազմական նպատակներով չի բարձրացնում և հիմք չկա պնդելու Իրանին զինաթափելու վերաբերյալ հայտարարությունների համար: Այն որ «Բայդենը պետք է զինաթափի Իրանին», նշանակումէ , որ Իրանն ու նիի միջուկայինզ ենք, սակայն նման բան գոյություն չունի»: