Բայդեն. Ամերիկյան զորուժի մի մասը կմնա Աֆղանստանում
https://parstoday.ir/hy/news/world-i144732-Բայդեն._Ամերիկյան_զորուժի_մի_մասը_կմնա_Աֆղանստանում
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Աֆղանստանցի օտարերկրյա զորուժի դուրսբերման գործընթացն ավարտելուց հետո, ամերիկյան զորուժի մի մասը կմնա այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2021 04:21 Asia/Tehran
  • Բայդեն. Ամերիկյան զորուժի մի մասը կմնա Աֆղանստանում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Աֆղանստանցի օտարերկրյա զորուժի դուրսբերման գործընթացն ավարտելուց հետո, ամերիկյան զորուժի մի մասը կմնա այդ երկրում:

Al Jazeera-ի հաղորդմամբ,  ՎՖաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներին, հյայտարարել է. «Մենք իրականացնելու ենք ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, ըստ նախապես մշակված ծրագրի»:  

ԱՄՆ նախագահը չի պատասխանել Աֆղանստանի վերաբերյալ մյուս հարցերին: Նա ասել է. «Ես հիմա չեմ ցանկանում պատասխանել Աֆղանստանի վերաբերյալ ավելի շատ հարցերի: Այդ մասին ավելի մանրամասն կխոսեմ հաջորդ շաբաթ»:

Associated Press գործակալությունը, հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի, հաղորդել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում ամերիկյան զորուժի մեծ մասը դուրս է բերվելու Աֆղանստանից: Ըստ այս հաղորդման, Վաշինգտոնը 650 զինծառայողի կթողնի Աֆղանստանում՝ դիվանագետների անվտանգությունը պահպանելու համար: