Քննադատություններ ուղղված Բրիտանիայի կառավարությանը ՝ Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i1450-Քննադատություններ_ուղղված_Բրիտանիայի_կառավարությանը_Սաուդյան_Արաբիային_զենք_վաճառելու_համար
ՄԱԿ-ի անցկացրած հետաքննությունների համաձայն , Եմենում խաղաղ բնակիչների դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակումները ծավալվել են , ինչի հետևանքով , ընդլայնվել են Բրիտանիայի կառավարությանն ուղղված քննադատությունները ՝ Ռիադին զենք վաճառելու համար :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 16:40 Asia/Tehran
  • Քննադատություններ ուղղված Բրիտանիայի կառավարությանը ՝ Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար

ՄԱԿ-ի անցկացրած հետաքննությունների համաձայն , Եմենում խաղաղ բնակիչների դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակումները ծավալվել են , ինչի հետևանքով , ընդլայնվել են Բրիտանիայի կառավարությանն ուղղված քննադատությունները ՝ Ռիադին զենք վաճառելու համար :

Չորեքշաբթի օրը «Գարդիան» օրաթերթը գրել է .-«Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված , սակայն դեռևս չհրապարակված 51 էջանոց զեկույցում , անդրադարձ է կատարվում Եմենում խաղաղ բնակիչների դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների իրականացրած հարձակումներին» :

Սաուդյան Արաբիան համարվում է Բրիտանական զենքի ամենախոշոր գնորդներից մեկը : 2015 թվականի մարտից ի վեր Ռիադը լայնամասշտաբ հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ :

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների ծավալմանը զուգընթաց , Լոնդոնի կողմից Ռիադին զենքի վաճառքի աննախադեպ ծավալման մասին :

Միջազգային ներում կազմակերպության տվյալներով , 2015 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին , Բրիտանիան մեկ միլիարդ 66 միլիոն ֆունտ ստերլինգի արժողությամբ զենք է վաճառել Սաուդյան Արաբիային : Այդ թվականին նախորդող երեք ամիսներին , Սաուդյան Արաբիային վաճառված զենքերի ծավալը կազմել է իննը միլիոն դոլար :

Այնուամենայնիվ , Բրիտանիայի կառավարությունը շարունակում է Սաուդյան Արաբիային զենք վաճառել ՝ անտեսելով այդ երկրին զենքի վաճառքը դադարեցնելու մասին պահանջները :