ԻԻՀ նախագահը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i1453-ԻԻՀ_նախագահը_հանդիպեց_Ֆրանսիայի_Սենատի_նախագահին
ԻԻՀ նախագահը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 03:57 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահին

ԻԻՀ նախագահը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահին:

Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Ֆրանսիա կատարած ուղևորության շրջագծում այդ երկրի Սենատի նախագահ Ժեռար Լառշեի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումից հետո ստեղծված առիթից օգտվելու անհրաժեշտությունն ասաց. «Անարդար ու սխալ շրջափակումների տարիներին Իրանի ու Ֆրանսիայի ժողովուրդները վնասվեցին և այսօր պիտի ջանք գործադրել հաստատելով սերտ ու ծավալուն հարաբերություններ փոխարինել անցյալի հետամնացությունը»:

Ռոհանին միջուկային համաձայնությունը չափազանց կարևոր ու աննախընթաց իրադարձություն համարելով աշխարհի քաղաքական պատմության մեջ ասաց. «Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը կրկին անգամ ընդգծեց դիվանագիտության ու բանակցության հզոր դերակատարությունը և նման կողմնորոշում ընդունելով հնարավոր է կարգավորել տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր»:

«Այսօր երբ անվտանգության առումով չափազանց ծանր պայմաններ են տիրում տարածաշրջաում և ստեղծվել են չափազանց ոճրագործ ահաբեկչական խմբեր, պատմական մեծ պատասխանատվություն ենք կրում, որպեսզի սերտ ու հավաքական համագործակցությամբ վերացնենք մարդկությանն սպառնացող այս ընդհանուր սպառնալիքը»,-ընդգծել է Ռոհանին ակնարկելով տարածաշրջանային ու միաջազգային հարցերի ուղղությամբ երկու երկրի համագործակցությանը:

Ռոհանին ցավ հայտնելով անցած նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, ասաց. «Ահաբեկչական այս ակտն ապացուցեց, որ ահաբեկչությունը համատարած վտանգ ու վիրուս է, որը կարող է սպառնալ ամբողջ աշխարհն ու այդ թվում եվրոպական մեծ քաղաքները»:

Ֆրանսիայի Սենատի նախագահն էլ այս հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի հետ համակողմանի հարաբերությունների հաստատման ու ամրապնդման համար իր երկրի վճռակամությունն, ասաց. «Երկու երկրի դիմաց լուսավոր հեռանկար է ուրվագծված»:

«Ֆրանսիան հավատք է ընծայում տարածաշրջանային հարցերի կարգավորման ու ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրանի կառուցողական դերակատարությանը»,-նշեց Ֆրանսիայի Սենատի նախագահն ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարին հավաքական մասնակցության անհրաժեշտությունը: