Զախարովա. ԱՄՆ-ն մասնատված է
https://parstoday.ir/hy/news/world-i145482-Զախարովա._ԱՄՆ_ն_մասնատված_է
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասնատված են, և այդ երկրում մշակութային պատերազմների խնդիրը բարդանում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2021 04:17 Asia/Tehran
  • Զախարովա. ԱՄՆ-ն մասնատված է

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասնատված են, և այդ երկրում մշակութային պատերազմների խնդիրը բարդանում է:

Կիրակի օրը, Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջերս ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ընդունված որոշ օրենքներ վկայում են երկրում պառակտման, ինչպես նաև աճող մշակութային պատերազմների մասին:

Ռուս դիվանագետն անդրադարձել է ԱՄՆ-ի որոշ նահանգներում ընդունված  վիճահարույց օրենքները, ներառյալ՝ Կալիֆորնիայի գլխավոր դատախազի հրամանը, որով պետական ​​աշխատողներին արգելվում է մեկնել այլ շրջաններ և  Ֆլորիդայի քոլեջների և համալսարանների կողմից երիտասարդների քաղաքական հայացքների նկատմամբ վերահսկողությունը:

 ԱՄՆ-ի Անկախության օրվա՝ հուլիսի 4-ի նախօրեին PBS- ի (NPR / Marist)  հրապարակված վերջին սոցհարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների 67 տոկոսը համոզված է, որ ամերիկյան ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է: