Զախարովա. ԱՄՆ-ն մասնատված է
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասնատված են, և այդ երկրում մշակութային պատերազմների խնդիրը բարդանում է:
Կիրակի օրը, Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջերս ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ընդունված որոշ օրենքներ վկայում են երկրում պառակտման, ինչպես նաև աճող մշակութային պատերազմների մասին:
Ռուս դիվանագետն անդրադարձել է ԱՄՆ-ի որոշ նահանգներում ընդունված վիճահարույց օրենքները, ներառյալ՝ Կալիֆորնիայի գլխավոր դատախազի հրամանը, որով պետական աշխատողներին արգելվում է մեկնել այլ շրջաններ և Ֆլորիդայի քոլեջների և համալսարանների կողմից երիտասարդների քաղաքական հայացքների նկատմամբ վերահսկողությունը:
ԱՄՆ-ի Անկախության օրվա՝ հուլիսի 4-ի նախօրեին PBS- ի (NPR / Marist) հրապարակված վերջին սոցհարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների 67 տոկոսը համոզված է, որ ամերիկյան ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է: