Տոկիոյում, առանց հանդիսատեսի, մեկնարկում են օլիմպիական խաղերը
Երկու շաբաթից, մեկ տարի ուշացումով, Տոկիոյում կմեկնարկեն օլիմպիական խաղերը:
Խաղերի անցկացումը հետաձգվել էր ավելի քան մեկ տարի առաջ՝կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ, մարզիկները ժամանում են Տոկիո: Օլիմպիական ավանի բացումը տեղի ունեցավ երեքշաբթի օրը: 44 հա տարածք զբաղեցնող գյուղն ունի 21 բնակելի շենք և ճաշասրահ բաց կլինի խաղերի մեկնարկից երեք օր հետո:
Ավանում գործում է կլինիկա, որտեղ ամեն օր իրականացվելու է կորոնավիրուսի թեստավորում: Թեստաորումը և Ավանում բնակվող 18 հազար մարզիկների ու պաշտոնյաների կողմից դիմակ կրելը նախազգուշական միջոցներ են՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Մի շարք օլիմպիական հավաքականներ Ճապոնիա են ժամանել հուլիսի սկզբից և ակնկալվում է, որ առաջիկա հինգ օրվա ընթացքում կժամանի ևս 2200 մարզիկ: