Ճապոնիայի ԱԳ նախարարը երեք տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/world-i14587-Ճապոնիայի_ԱԳ_նախարարը_երեք_տարվա_մեջ_առաջին_անգամ_այցելել_է_Չինաստան
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հանդիպում է անցկացրել ճապոնացի իր գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ, ով Չինաստան է այցելել իր 3 տարուց ավել պաշտոնում գտնվելու ընթացքում առաջին անգամ, հայտնում է Reuters-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2016 12:57 Asia/Tehran
  • Ճապոնիայի ԱԳ նախարարը երեք տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չինաստան

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հանդիպում է անցկացրել ճապոնացի իր գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ, ով Չինաստան է այցելել իր 3 տարուց ավել պաշտոնում գտնվելու ընթացքում առաջին անգամ, հայտնում է Reuters-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում: Վան Ին նշել է, որ երկկողմ հարաբերությունները անհրաժեշտ է կառուցել համագործակցության և երկու երկրների ստանձնած պարտականությունների կատարման հիման վրա:

Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների լավացման ուղղությամբ Ճապոնիան պատրաստ է կատարելու առաջին քայլը: