Եվրոպայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 126-ի
https://parstoday.ir/hy/news/world-i145934-Եվրոպայում_ջրհեղեղից_զոհերի_թիվը_հասել_է_126_ի
Արևմտյան և հյուսիսարևմտյան Եվրոպայում հորդառատ անձրևները գետերի վարարման և ջրհեղեղների պատճառ են դարձել: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 126 մարդ, հարյուրավորներն անհետ կորել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 07:01 Asia/Tehran

Արևմտյան և հյուսիսարևմտյան Եվրոպայում հորդառատ անձրևները գետերի վարարման և ջրհեղեղների պատճառ են դարձել: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 126 մարդ, հարյուրավորներն անհետ կորել են:

Արևմտյան և Հյուսիսարևմտյան Եվրոպայից  հազարավոր մարդիկ լքել են իրենց տները, և շատ տներ ավերվել են: 

Միայն Գերմանիայում մինչ այժմ ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 106 մարդ:

Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցիե նահանգի պաշտոնյաները նշում են, որ նահանգում 63 մարդ է զոհվել Ար գետի հանկարծակի բարձրացման պատճառով:

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 43 մարդ:

Հայտարարության մեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավ է հայտնել ջրհեղեղների կապակցությամբ ՝ դրանք անվանելով աղետալի:

Բելգիայի ՆԳՆ-ն ուրբաթ օրը հաստատեց Բելգիայի 20 քաղաքացիների զոհվելը և 20-ի անհետացումը:

Խոշոր վնասներ են պատճառել նաև Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Նիդեռլանդների ջրհեղեղները: