Ռուսաստանը բացահայտել է ամերիկյան զորուժի կապն ԻԼԻՊ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i146252-Ռուսաստանը_բացահայտել_է_ամերիկյան_զորուժի_կապն_ԻԼԻՊ_ի_հետ
Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկրում տեղակայված ամերիկյան ուժերը և նրանց դաշնակիցները կապի մեջ են և համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2021 11:38 Asia/Tehran
  • Ռուսաստանը բացահայտել է ամերիկյան զորուժի կապն ԻԼԻՊ-ի հետ

Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկրում տեղակայված ամերիկյան ուժերը և նրանց դաշնակիցները կապի մեջ են և համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց և ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ գրասենյակի  տնօրեն Զամիր Քաբուլովը, երեքշաբթի օրը Վալդայ ակումբի հանդիպման ժամանակ, նշել է. «Վստահ եմ որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի և ԻԼԻՊ մեջ նման կապ կա»:  

«Մենք Աֆղանստանից տեղեկություններ ենք ստացել, որ այդ ուժերը համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ», - ասել է նա:

Ռուս պաշտոնյան անդրադարձել է Աֆղանստանի հյուսիսում ԻԼԻՊ-ի մեծ խմբի շրջափակմանը, նշելով. «Այս ահաբեկիչներն  չմակնշված ուղղաթիռներով տեղափոխել են Բագրամ ռազմաբազա, այնուհետև ցրվել տարբեր տարածքներում»:

Հարկէ  նշել, որ Թալիբանը գրավել է Աֆղնաստանի տարածքի մեծ մասը: