Հակապետական ցույցեր՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում
Հուլիս 25, 2021 07:36 Asia/Tehran
Կորոնավիրուսի դեմ պայքարի Ֆրանսիայի կառավարության նախագծի դեմ բողոքողները Փարիզում ցույց են անցկացրել:
Ֆրանսիայի քաղաքացիները շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել Փարիզի փողոցներում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության ծրագրի դեմ: Ոստիկանությունը միջամտել է և բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ:
Հաղորդման համաձայն, շաբաթ օրը Ֆրանսիայի ոստիկանության ուժերը բախվել են ցուցարարների հետ և նրանց ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել:
Վերջին վիճակագրության համաձայն, Ֆրանսիայում մինչ այժմ 5,953,071 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 111,591 մարդ մահացել է այդ վիրուսից:
Պիտակ