Ուլյանով. Վիեննայի բանակցությունների նպատակը ՀԳՀԾ-ի վերականգնումն է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկնել է, որ Վիեննայի բանակցությունները միտված են միայն ՀԳՀԾ-ի վերականգնմանը:
Նա ընդգծել է, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունների միակ նպատակը միջուկային գործարքի վերականգնումն է, հավելելով, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է հետապնդեն այս ընդհանուր նպատակը:
Վիեննայում ընթացող բանակցությունների վեց փուլերից հետո, բանակցությունները մոտեցել էին ավարտին, սակայն Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլի (յոթերորդ փուլ) ժամկետը դեռ հայտնի չէ:
Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վերջին նիստում պատվիրակությունները գոհունակություն հայտնելով ՀԳՀԾ-ի վերականգնման գործում գրանցված առաջընթացի կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը, լրջորեն հետևել բանակցության գործընթացին` մի քանի հարցերի լուծումներ գտնելու նպատակով: