ԱՄՆ-ին մեղադրում են Քաբուլի օդանավակայանը ոչնչացնելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i149704-ԱՄՆ_ին_մեղադրում_են_Քաբուլի_օդանավակայանը_ոչնչացնելու_մեջ
Թալիբները ԱՄՆ-ին մեղադրում են Քաբուլի օդանավակայանը ոչնչացնելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2021 15:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին մեղադրում են Քաբուլի օդանավակայանը ոչնչացնելու մեջ

Թալիբները ԱՄՆ-ին մեղադրում են Քաբուլի օդանավակայանը ոչնչացնելու մեջ:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, Աֆղանստանի ոչ ռազմական ավիացիայի կազմակերպության տնօրեն Ռահմանթոլլահ Գոլզարն ասել է.«Աֆղանստանը լքելուց առաջ ամերիկացի զինվորները ոչնչացրել էին Քաբուլի Համեդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի սարքավորումների ավելի քան 70 տոկոսը»: 

Աֆղանստանի ավիացիայի կազմակերպության տնօրենը հավելել է.«Ցանկացած վայրում, որտեղ տեղակայվել են ամերիկացի զորայինները, լինի դա Քաբուլի միջազգային օդանավակայանը կամ ցանկացած այլ օդանավակայան, նախ ենթակառույցներ են առաջացրել, ապա դրանք ամբողջությամբ ոչնչացվել են: Աֆղանստանի համար  չի մնացել ոչ մի բան, որը հնարավոր լինի օգտագործել»: 

Գոլզարը ամերիկացիների հասցված վնասը գնահատել է 10 մլն. դոլար և ներկայացնելով  Աֆղանստանի քաղաքացիական ավիացիայի վիճակն, ասել է.«Ներկայումս Աֆղանստանն ունի ընդհամենը  4 ինքնաթիռ ունի և առաջիկա երկու տարիների ընթացքում այս ինքնաթիռների պիտանելիության ժամկետն ավարտվելու է»:

Սկսած ԽՍՀՄ-ի ռազմական միջամտությունից մինչև ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն  Աֆղանստանում տասնյակ տարիներ տևած ներքին պատերազմն ու արտաքին միջամտությունը ոչնչացրել են այս երկրի ենթակառույցները: