Չինաստանը, Կատարը և Թուրքիան «Թալիբանի» գլխավոր գործընկերներն են
«Թալիբան» շարժման խոսնակը հայտարարել է, որ Չինաստանը, Թուրքիան և Կատարն այդ խմբավորման գլխավոր գործընկերներն են Աֆղանստանը վերականգնելու գործում:
«Թալիբան» շարժման ղեկավար և խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է.«Աֆղանստանի վերակառուցման հարցում մեր գլխավոր գործընկերներն են՝ Չինաստանը, Կատարը և Թուրքիան, և մենք փորձում ենք համաշխարհային շուկաներ դուրս գալ Չինաստանի միջոցով»:
Մոջահիդը նշել է, որ Չինաստանը Թալիբանի ամենակարևոր տնտեսական և առևտրային գործընկերն է և պատրաստ է ներդրումներ կատարել Աֆղանստանում:
Նշելով, որ որ թալիբները փորձում են օգնություն ստանալ Քաբուլի օդանավակայանից դեպի Թուրքիա և Կատար թռիչքները կառավարելու համար, Մոջահիդն ասել է.«Միջազգային հարաբերությունները կընդլայնվեն Աֆղանստանի վերակառուցման և զարգացման համար, և թալիբները պետք է ճանաչվեն աշխարհի բոլոր երկրների, այդ թվում` Իտալիայի կողմից»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին «Թալիբան» շարժման խոսնակն ասել է.«Ռուսաստանը կարևոր երկիր է, և մենք լավ հարաբերություններ ունենք Մոսկվայի հետ՝ որպես մեր կարևոր գործընկեր: Ռուսաստանի հետ Թալիբանի հարաբերությունները քաղաքական և տնտեսական են, և Ռուսաստանը միջնորդում է մեր օգտին ՝ միջազգային խաղաղություն հաստատելու համար»: