Չինաստանը, Կատարը և Թուրքիան «Թալիբանի» գլխավոր գործընկերներն են
https://parstoday.ir/hy/news/world-i150006-Չինաստանը_Կատարը_և_Թուրքիան_Թալիբանի_գլխավոր_գործընկերներն_են
«Թալիբան» շարժման խոսնակը հայտարարել է, որ Չինաստանը, Թուրքիան և Կատարն այդ խմբավորման գլխավոր գործընկերներն են Աֆղանստանը վերականգնելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 08:52 Asia/Tehran
  • Չինաստանը, Կատարը և Թուրքիան «Թալիբանի» գլխավոր գործընկերներն են

«Թալիբան» շարժման խոսնակը հայտարարել է, որ Չինաստանը, Թուրքիան և Կատարն այդ խմբավորման գլխավոր գործընկերներն են Աֆղանստանը վերականգնելու գործում:

«Թալիբան» շարժման ղեկավար և խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է.«Աֆղանստանի վերակառուցման հարցում մեր գլխավոր գործընկերներն են՝ Չինաստանը, Կատարը և Թուրքիան, և մենք փորձում ենք համաշխարհային շուկաներ դուրս գալ Չինաստանի միջոցով»:

Մոջահիդը նշել է, որ Չինաստանը Թալիբանի ամենակարևոր տնտեսական և առևտրային գործընկերն է և պատրաստ է ներդրումներ կատարել Աֆղանստանում:

Նշելով, որ որ թալիբները փորձում են օգնություն ստանալ Քաբուլի օդանավակայանից դեպի Թուրքիա և Կատար թռիչքները կառավարելու համար, Մոջահիդն ասել է.«Միջազգային հարաբերությունները կընդլայնվեն Աֆղանստանի վերակառուցման և զարգացման  համար, և թալիբները պետք է ճանաչվեն աշխարհի բոլոր երկրների, այդ թվում` Իտալիայի կողմից»:

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին «Թալիբան» շարժման խոսնակն ասել է.«Ռուսաստանը կարևոր երկիր է, և մենք լավ հարաբերություններ ունենք Մոսկվայի հետ՝ որպես մեր կարևոր գործընկեր: Ռուսաստանի հետ Թալիբանի հարաբերությունները քաղաքական և տնտեսական են, և Ռուսաստանը միջնորդում է մեր օգտին ՝ միջազգային խաղաղություն հաստատելու համար»: