ՄԱԿ-ն ահազանգում է. Աֆղանստանում հիմնական ծառայությունները փլուզվում են
Նշելով, որ այսօր միլիոնավոր աֆղանցիներ սննդի և բժշկական օգնության կարիք ունեն, ՄԱԿ -ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը(OCHA) հայտարարել է.«Աֆղանստանը կանգնած է հիմնական ծառայությունների փլուզման առջև»:
Մամուլի ասուլիսում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լարկեն օգնություն ցուցաբերողներին կոչ է արել սեպտեմբերի 13 -ին Աֆղանստանին ուղղած օգնության միջազգային համաժողովին ընդառաջ, ավելի շատ օգնություն ցուցաբերել այդ երկրին:
ՄԱԿ-ը կոչ է արել մոտ 200 միլիոն դոլար օգնություն ցուցաբերել Աֆղանստանին:
Այդ հարցը նախատեսված է առաջիկա երկուշաբթի օրը, քննարկել ժնևում կայանալիք նախարարների նիստում՝ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հյուրընկալությամբ
Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անցած շաբաթ Աֆղանստանին օգնելու կապակցությամբ խորհրդաժողով անցկացնելու մասին հայտարարելով, զգուշացրել էր, որ այդ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև:
ՄԱԿ -ն ահազանգել է, որ 18 միլիոն մարդ կանգնած է հումանիտար աղետի առջև, ևս 18 միլիոն մարդ կարող է արագ հայտնվել նման իրավիճակում: