Բաքվի արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի քննադատությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բաքու-Անկարա համատեղ զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Իռանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևվան ասել է.«Երկրի ներսում զորավարժություններ անցկացնելը ցանկացած երկրի օրինական իրավունքն է, և Ադրբեջանը, ելնելով իր ինքնիշխանությունից, բազմաթիվ վարժանքներ է իրականացրել իր տարածքում՝ միայնակ կամ այլ երկրների մասնակցությամբ»:
Կարևորելով տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումն Աբդուլլաևվան հավելել է.«Լաչինում համատեղ զորավարժության անցկացումը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլ է, և մենք ցանկանում ենք Հայաստանի ԱԳՆ -ի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկրի տարածքում ռազմական զորավարժությունը սպառնալիք չէ»:
Անդրադառնալով խաղաղության եռակողմ համաձայնագրի դրույթների իրականացմանն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Եթե Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում ապահովել խաղաղություն և անվտանգություն, պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները որակել է որպես սպառնալիք՝ ուղղված տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ և նշել որ այն հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10 -ին ստորագրված եռակողմ համաձայնագրին:
Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան երեկվանից համատեղ զորավարժություններ են սկսել Լաչինի շրջանում: