Ուլյանով. Կառավարիչների խորհրդում Իրանի վերաբերյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա
https://parstoday.ir/hy/news/world-i150238-Ուլյանով._Կառավարիչների_խորհրդում_Իրանի_վերաբերյալ_քայլեր_ձեռնարկելու_կարիք_չկա
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռոսաստանի մշտական ​​ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԳԱՏԷ -ի կառավարիչների խորհրդի հաջորդ նիստում Իրանի վերաբերյալ որևէ գործողություն ձեռնարկելու կարիք չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 12:56 Asia/Tehran

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռոսաստանի մշտական ​​ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԳԱՏԷ -ի կառավարիչների խորհրդի հաջորդ նիստում Իրանի վերաբերյալ որևէ գործողություն ձեռնարկելու կարիք չկա:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է. «Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի անդամները երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը պետք է Իրանին և ՄԱԳԱՏԷ -ին կոչ անեն ընթացիկ խնդիրները լուծել և պահպանել համագործակցությունը, որի վրա հիմնականում ազդել են որոշ արտաքին գործոններ»:

Չորեքշաբթի օրը Ուլյանովն ընդգծել էր, որ երկուշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստին, որի առանցքը լինելու է  Իրանը, անդամների գործողությունները ոչ մի դեպքում չպետք է բացասաբար անդրադառնան ՀԳՀԾ-ի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների հեռանկարների վրա:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև  Արեւմուտքին զգուշացրել է, չփորձել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի միջոցով ՀԳՀԾ-ի հարցով զիջումներ կորզել Իրանից: