Նյու Յորքի Սենթ Ջոնս հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել
Սեպտեմբեր 11, 2021 07:14 Asia/Tehran
Ամերիկյան աղբյուրները հայտնել են Նյու Յորքի Քուինս շրջանում գտնվող Սենթ Ջոնս հիվանդանոցում տեղի ունեցած սարսափելի հրդեհի մասին:
Ինչպես հաղորդում է MSNBC լրատվական ցանցը, Նյու Յորքի Սուրբ Ջոնս հիվանդանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելի նպատակով, դեպքի վայր է մեկնել ավելի քան 100 հրշեջ և փրկարար ծառայության աշխատակից:
Սոցիալական ցանցերում հրապարակված պատկերներում երևում է, որ հիվանդանոցից ծխի սյուն է բարձրանում:
Հնարավոր զոհերի և վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվել: