Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունները
Շաբաթ օրը մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համատեղ զորավարժությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի միջև համատեղ զորավարժություններն անցկացվում են առաջին անգամ, այդ երկրի տարածքում և տևելու են 9 օր:
«Երեք եղբայր 2021» անունը կրող զորավարժությունների նպատակն է բարձրացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների միջև համագործակցությունը և փոխանակել երեք երկրների գիտելիքներն ու փորձը:
Հատկանշական է, որ ավելի վաղ տեղի են ունեցել Թուրքիան և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները:
2020թ Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած ղարաբաղայան 44-օրյա պատերազմում, Անկարան հայտարարեց Բաքվին իր աջակցության մասին: