Ադրբեջանը զգուշացրել է Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի սեփականության իրավունքի կապակցությամբ
Ադրբեջանը դատապարտել է Ռուսաստանի թույլտվությամբ օտարերկրյա տրանսպորտային միջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և այդ տարածքների նկատմամբ Բաքվի սեփականության իրավունքի անտեսումը:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարության մեջ նշել է, որ Բաքուն բողոքի նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությանը:
Ըստ Ադրբեջանի պաշտոնատար անձանց, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուսական ուժերի թույլտվությամբ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հակասում է նախորդ տարվա բախումներից հետո Հայաստանի հետ կնքված պայմանագրի դրույթներին:
Մոսկվայի պաշտոնյաները և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը դեռևս չեն արձագանքել Բաքվի բողոքի նամակին:
Ավելի վաղ Բաքուն քննադատել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը, որն ասել էր. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»։