Թուրքիայի առաջարկը ԱՄՆ-ին՝ տարածաշրջանային համագործակցության համար
Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի պաշտոնյաներին կոչ է արել Անկարայի հետ խորհրդակցել տարածաշրջանում ներկայության վերաբերյալ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում խոշոր տերություն է, և Վաշինգտոնին անհրաժեշտ է Անկարայի համագործակցությունը՝ տարածաշրջանում ներկայություն ունենալու համար:
Նա հավելել է, որ Թուրքիան և ԱՄՆ -ը միասին համագործակցել են Աֆղանստանի հարցում, և որ այդ համագործակցությունը կարող է շարունակվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները բարելավում են, սակայն ռուսական S400 պաշտպանական համակարգի գնման շուրջ երկու երկրների միջև տարաձայնությունները շարունակվում են, և Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության պաշտոնյաներին՝ ԱՄՆ-ի ռազմական կանոնների խախտման հետևանքների մասին:
Բացի այդ, Վաշինգտոնը սպառնացել է հետաձգել կամ չեղյալ հայտարարել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների վաճառքը, եթե Թուրքիան չհրաժարվի S-400 համակարգի գնումից: