Հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի մայրուղիները արգելափակվել են
Սեպտեմբեր 13, 2021 13:07 Asia/Tehran
Կալիֆոռնիայի որոշ շրջանների հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհները, որոնց պատճառով արգելափակվել են նահանգի մայրուղիները:
Կալիֆոռնիայի Քաստայք շրջանում անտառային հրդեհներն ընդգրկում են 400 հեկտար անտառ, և փակել են տարածքում գտնվող 5 ավտոմայրուղիներ:
Հրդեհը, որ բռնկվել է կիրակի օրը՝ նահանգի արևմտյան հատվածում, շատ արագ տարածվել է հյուսիսային և հյուսիս արևմտյան տարածքներ և հրդեհել այդ տարածքներից անցնող ճանապարհի եզրի ծառերը: