Ֆրանսիան և Ճապոնիան անհրաժեշտ են համարում ՌԴ-ի հետ երկխոսության շարունակումը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաձայնել են Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության հարցում՝ հայտնում է Nikkei գործարար պարբերականի էլեկտրոնային էջը։
«Նրանք երկուսն էլ համակարծիք են եղել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության հարցում»,- գրում է թեթը՝ Ճապոնիայի Իսէ-Սաիմա բնակավայրում G7-ի գագաթնաժողովի նախաշեմին Փարիզում կայացած ճապոնա-ֆրանսիական հանդիպման արդյունքներով։
Թերթի տեղեկություններով՝ Օլանդն ու Աբեն քննարկել են նաև Չինաստանի ազդեցության ուժեղացումն ու ահաբեկչության հակազդման հարցերը, որոնք կդառնան մայիսի 26-27-ը Ճապոնիայի նախագահությանմբ կայանալիք գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը։
Սինձո Աբեն ավարտում է ուղևորությունը Եվրոպայի երկրներով՝ «յոթնյակի» հանդիպումից առաջ, և ինչպես ավելի վաղ հաղոդվել էր, մայիսի 6-ին ծրագրում է ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլլադիմիր Պուտինի հետ։
1in.am
3/5/2016