Թուրքիայի որոշ շրջաններում հայտարարվել է ռազմական դրություն
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) տարրերի դեմ պայքարելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը Բիթլիս նահանգի ինը շրջաններում ռազմական դրություն է հայտարարել:
Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի Բիթլիսի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է. «Որոշումն ընդունվել է ՔԲԿ- ի սպառնալիքներին հակադարձելու և Թուրքիայում նրանց թաքստոցներն ու հենակետերը բացահայտելու համար»:
Հաղորդման համաձայն, մինչև հետագա ծանուցումը, Թուրքիայի քաղաքացիները առանց համապատասխան մարմինների թույլտվությունը ստանալու չեն կարող մեկնել ռազմական դրություն հայտարարված տարածքներ:
Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) կառավարության կողմից ահաբեկչական է ճանաչվել: