Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետին
https://parstoday.ir/hy/news/world-i150606-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_հանդիպել_է_Ադրբեջանի_ԳՇ_պետին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, ով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2021 02:20 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, ով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Թուրքիայի ՊՆ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ շարունակելու է աջակցել:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են նաև  Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ  Քերիմ Վելիևը:

Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

armenpress.am