Հանդիպում և բանակցություններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների միջև
Երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը՝ երկկողմ համագործակցության քննարկման նպատակով:
Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը հանդիպել է ադրբեջանական բանակի ԳՇ գեներալ Քարիմ Վալիևի հետ ՝ քննարկելու երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնման և Բաքվին թուրքական զենքի վաճառքի ուղիները:
Միաժամանակ, Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի «Երեք եղբայր 2021» կոդային անվանմամբ զորավարժությունը:
Զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30 -ը: Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ուժերի համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո: