Գուտերեշը խոստովանել է, որ ՄԱԿ-ը նակարող է լուծել Աֆղանստանի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրանք է անվանել այն առաջարկը, որ կառույցը կարող է լուծել Աֆղանստանի խնդիրները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի օրն անդրադառնալով այն աշխատուժին և ծախսերին, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները ծախսել են Աֆղանստանում վերջին 20 տարիների ընթացքում, ասել է. «Հաշվի առնելով, որ նրանք այսքան ռեսուրսներով չեն կարողացել լուծել Աֆղանստանի խնդիրները, անիրատեսական է մտածել, որ առանց այդ ուժերի և փողի մենք կարող ենք լուծել խնդիրներ, որոնք նրանք չեն կարողացել լուծել տասնամյակներ շարունակ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ասել է.«Մենք աջակցում ենք այն ջանքերին, որ փորձում են թալիբներին համոզելու ավելի ընդգրկուն կառավարություն ձևավորել, քան 20 տարի առաջ»:
Նա հավելել է.«ՄԱԿ-ը փոքր կարողություն ունի և որպես միջազգային կազմակերպություն՝ պետք է կենտրոնանա Աֆղանստանի ժողովրդին աջակցելու վրա»: