Վաշինգտոնը համաձայնել է Սաուդյան Արաբիային 500 մլն դոլարի զենք վաճառել
Պաշտպանության անվտանգության ոլորտում համագործակցության ամերիկյան գործակալությունը, որը Պենտագոնի դուստր ձեռնարկությունն է, հայտարարել է, որ Պետդեպարտամենտը համաձայնել է Սաուդյան Արաբիային 500 մլն դոլարի զենք վաճառել:
Գործակալության տվյալներով՝ պետքարտուղարությունը համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիային 500 միլիոն դոլարի զենքի վաճառքի պայմանագրին, որը ներառում է ուղղաթիռներ սպասարկման և վերանորոգման ծառայությունների մատուցում:
Հատկանշական է, որ Պետդեպարտամենտը համաձայնություն է տվել այս պայմանագրին այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմը հենց սկզբից պնդում էր, որ ցանկանում է ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա ՝ Եմենում պատերազմը դադարեցնելու համար:
Տարիներ շարունակ իրավապաշտպանները բազմիցս դատապարտել են ԱՄՆ-ի դեմոկրատական և հանրապետական կառավարությունների դիրքորոշումները ՝ կապված Ռիադին զենքի վաճառքի հետ և այդ գործողությունների ազդեցությունը տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ Եմենում: