Սիոնիստական լրտեսական ծրագիրը ներթափանցել է ֆրանսիացի նախարարների բջջային հեռախոսներ
Իսրայելական Pegasus լրտեսական ծրագրիրը ներթափանցել է Ֆրանսիայի կառավարության առնվազն հինգ նախարարների բջջային հեռախոսներ:
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների հետաքննությունը «կասկածելի նշաններ» է հայտնաբերել երկրի կրթության, արտասահմանյան տարածքների, տարածքների զարգացման, բնակարանային և գյուղատնտեսության նախարարների հեռախոսներում:
Le Monde թերթը վերջերս գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսը նույնպես լրտեսվել է Pegasus ծրագրի միջոցով:
Pegasus լրտեսական ծրագրի սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ մի քանի համաշխարհային ԶԼՄ-ների հաղորդագրություններ ապացուցեցին որ մի շարք քաղաքական ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի բջջային հեռախոսները գաղտնալսվում են:
Ավելի քան 17 լրատվական կազմակերպությունների համապարփակ հետաքննության արդյունքում պարզվել է, որ իսրայելական NSO տեխնոլոգիական ընկերության մշակած Pegasus լրտեսող ծրագիրն օգտագործվել է ամբողջ աշխարհում հարյուրավոր լրագրողների, քաղաքական և հասարակական ակտիվիստների, ինչպես նաև քաղաքական գործիչների բջջային հեռախոսները լրտեսելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio