Սիոնիստական ​​լրտեսական ծրագիրը ներթափանցել է ֆրանսիացի նախարարների բջջային հեռախոսներ
https://parstoday.ir/hy/news/world-i151518-Սիոնիստական_լրտեսական_ծրագիրը_ներթափանցել_է_ֆրանսիացի_նախարարների_բջջային_հեռախոսներ
Իսրայելական Pegasus լրտեսական ծրագրիրը ներթափանցել է Ֆրանսիայի կառավարության առնվազն հինգ նախարարների բջջային հեռախոսներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2021 07:56 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​լրտեսական ծրագիրը ներթափանցել է ֆրանսիացի նախարարների բջջային հեռախոսներ

Իսրայելական Pegasus լրտեսական ծրագրիրը ներթափանցել է Ֆրանսիայի կառավարության առնվազն հինգ նախարարների բջջային հեռախոսներ:

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների հետաքննությունը «կասկածելի նշաններ» է հայտնաբերել երկրի կրթության, արտասահմանյան տարածքների, տարածքների զարգացման, բնակարանային և գյուղատնտեսության նախարարների հեռախոսներում:

Le Monde թերթը վերջերս գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսը նույնպես լրտեսվել է Pegasus ծրագրի միջոցով:

Pegasus լրտեսական ծրագրի սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ մի քանի համաշխարհային ԶԼՄ-ների հաղորդագրություններ ապացուցեցին որ մի շարք քաղաքական ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի բջջային հեռախոսները գաղտնալսվում են:

Ավելի քան 17 լրատվական կազմակերպությունների համապարփակ հետաքննության արդյունքում պարզվել է, որ իսրայելական NSO տեխնոլոգիական ընկերության մշակած Pegasus լրտեսող ծրագիրն օգտագործվել է  ամբողջ աշխարհում հարյուրավոր լրագրողների, քաղաքական և հասարակական ակտիվիստների, ինչպես նաև քաղաքական գործիչների բջջային հեռախոսները լրտեսելու համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio