Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
https://parstoday.ir/hy/news/world-i152010-Նիկոլա_Սարկոզին_դատապարտվել_է_մեկ_տարվա_ազատազրկման
Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս և էլեկտրոնային ապարանջանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 12:32 Asia/Tehran
  • Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս և էլեկտրոնային ապարանջանով:

Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ, որը չի եկել եզրափակիչ նիստին: Դատարանը կարծում է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվորոյի փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

armlur.am