Ալեքսանդր Եֆիմով. Թեհրանի և Մոսկվայի միջև Սիրիայի հարցում որևէ հակասություն չկա
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանն ընդգծելով է, որ Սիրիայի հարցում Թեհրանի և Մոսկվայի միջև որևէ հակասություն չկա և նշել , որ որոշ երկրներ ձգտում են հակասություն ստեղծել Իրանի և Ռուսաստանի միջև:
Russia Today- ի հաղորդման համաձայն, Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովն ասել է, որ Ռուսաստանի ամենակարևոր ձեռքբերումը սիրիացիներին օգնելն է՝ ոչ միայն Սիրիայի կառավարության գոյությունը պաշտպանելու, այլ նաև Դամասկոսի կառավարության՝ իր տարածքի մեծ մասի վրա վերահսկողություն հաստատելու հարցում:
Խոսելով սիրիական ճգնաժամի լուծման քաղաքական գործընթացի մասին, Ռուսաստանի դեսպանը հավելել է.«Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման մեխանիզմը, որը ստեղծվել է Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ, դեռևս կարևոր դեր է խաղում Սիրիայում իրավիճակի նորմալացման և Սիրիայում համապարփակ ներքին երկխոսության ստեղծման գործում»:
Սիրիայում Ռուսաստանի դեսպանը անօրինական է որակել Սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայի տարածքների վրա և ասել.«Նման հարձակումները ոչ միայն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը, այլ նաև սրում Սիրիայի շուրջ ռազմական և քաղաքական իրավիճակը»: