Բորել. Մենք պետք է վերադառնանք ՀԳՀԾ-ի ամբողջական իրականացմանը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է. «Մենք պետք է վերադառնանք ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացմանը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ միջուկային համաձայնագիրը մնում է անվտանգության ձեռքբերում, Arab News-ին տված հարցազրուցյում, Բորելն ասել է. «Նյու Յորքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանին ուղղված իմ ուղերձը պարզ էր. Դիվանագիտությունը լուծում է, եկեք առանց ուշացման վերադառնանք Վիեննա»:
Մինչ Իրանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է իր միջուկային օբյեկտներն օգտագործել խաղաղ նպատակներով, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Իրանի միջուկային գործունեության բացասական ուղղությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ավելի վաղ հայտարարել էր. «Երկխոսությունները պետք է բխեն ժողովրդի եւ Իրանի շահերից, որոնք չեն արժանացել ԱՄՆ-ի կողմից կրկնվող խախտումների և եվրոպական անգործության պատճառով»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio