Բորել. Մենք պետք է վերադառնանք ՀԳՀԾ-ի ամբողջական իրականացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i152236-Բորել._Մենք_պետք_է_վերադառնանք_ՀԳՀԾ_ի_ամբողջական_իրականացմանը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է. «Մենք պետք է վերադառնանք ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացմանը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 07:24 Asia/Tehran
  • Բորել. Մենք պետք է վերադառնանք ՀԳՀԾ-ի ամբողջական իրականացմանը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է. «Մենք պետք է վերադառնանք ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացմանը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ միջուկային համաձայնագիրը մնում է անվտանգության ձեռքբերում, Arab News-ին  տված հարցազրուցյում, Բորելն ասել է. «Նյու Յորքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանին ուղղված իմ ուղերձը պարզ էր. Դիվանագիտությունը լուծում է, եկեք առանց ուշացման վերադառնանք Վիեննա»:

Մինչ Իրանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է իր միջուկային օբյեկտներն օգտագործել խաղաղ նպատակներով, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Իրանի միջուկային գործունեության բացասական ուղղությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ավելի վաղ հայտարարել էր. «Երկխոսությունները պետք է բխեն ժողովրդի եւ Իրանի շահերից, որոնք չեն արժանացել ԱՄՆ-ի կողմից կրկնվող խախտումների և եվրոպական անգործության պատճառով»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio