Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան պատերազմում աջակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i152424-Ադրբեջանը_շնորհակալություն_է_հայտնել_Թուրքիային_Արցախյան_պատերազմում_աջակցելու_համար
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 14:09 Asia/Tehran
  • Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան պատերազմում աջակցելու համար

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է համատեղ վարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձի կարևորությունը:

Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը հատկապես նշել են, որ պետությունների ղեկավարների հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության ոլորտում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին մեկնարկել են «Eternity – 2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները։

armeniasputnik.am