Ուլյանով. ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններին վերադարձը տեղի կունենա ոչ հեռավոր ապագայում
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի կցություններին վերադարձը տեղի կունենա ոչ շատ հեռու ապագայում
Թվիթերում արած գրառման մեջ, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանն օգնել Իրանին՝ գալ Վիեննայի բանակցություններին, գրել է. «Վիեննայի բանակցություններին մասնակցությունը կամավոր է: Այս բանակցությունները բխում են բոլոր կողմերի, այդ թվում ՝ Իրանի շահերից: Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Իրանը չի ցանկանում շարունակել այս գործընթացը: Բանակցությունների սեղանին վերադառնալը ժամանակի հարց է, որը տեղի կունենա ոչ հեռավոր ապագայում»:
ԱՄՆ կառավարությունը ՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, պնդում է, որ մտադիր է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցությունների միջոցով ճանապարհ հարթել ՀԳՀԾ-ին Վաշինգտոնի վերադարձի համար:
Մինչ այժմ, Վիեննայում, ԱՄՆ -ի, ՀԳՀԾ-ի մյուս կողմերի և Իրանի միջև, անցկացվել է բանակցությունների վեց փուլ՝ համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձի նպատակով:
Իրանը հայտարարել է, որ քանի որ համաձայնությունը լքել է ԱՄՆ-ն, ուստի այդ երկիրը պետք է վերադառնա համաձայնագրին ՝ վերացնելով պատժամիջոցները, և որ ԱՄՆ -ի պարտավորությունների կատարումը պետք է ստուգվի Իրանի ոկղմից: Թեհրանն, իհարկե, ընդգծել է, որ չի շտապում ԱՄՆ -ին հետ բերել համաձայնագրին: