Բրիտանիայի բանակի շտաբի պետը հեռացվել է պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/world-i152618-Բրիտանիայի_բանակի_շտաբի_պետը_հեռացվել_է_պաշտոնից
Բրիտանական զորքերի Աֆղանստանից նվաստացուցիչ դուրսբերումից մեկ ամիս անց, Բրիտանիայի բանակի շտաբի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 14:53 Asia/Tehran
  • Բրիտանիայի բանակի շտաբի պետը հեռացվել է պաշտոնից

Բրիտանական զորքերի Աֆղանստանից նվաստացուցիչ դուրսբերումից մեկ ամիս անց, Բրիտանիայի բանակի շտաբի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը  Բրիտանիայի բանակի  շտաբի պետի պաշտոնից ազատված  Նիկոլաս Պատրիկ Քարթերին 2021 թվականի նոյեմբերից կփոխարինի ռազմածովային ուժերի գործող պետ Թոնի Ռադակինը:

Նիկոլաս Պատրիկ Քարթերը, Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դոմինիկ Ռոբի կողմից Աֆղանստանում արևմտյան հետախուզական սխալների բացահայտումից մի քանի օր անց, խոստովանեց, որ բոլորը սխալ հաշվարկ են կատարել Աֆղանստանում թալիբների առաջխաղացման արագության վերաբերյալ:

Նշենք, որ Բրիտանիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ձախողած առաքելության մաս է կազմել: