Ուլյանով. ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները չպետք է վերսկսվեն ելակետից
https://parstoday.ir/hy/news/world-i152922-Ուլյանով._ՀԳՀԾ_ի_շուրջ_բանակցությունները_չպետք_է_վերսկսվեն_ելակետից
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչն ասել է.«ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցությունները չպետք է վերսկսվեն ելակետից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 07:19 Asia/Tehran
  • Ուլյանով. ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները չպետք է վերսկսվեն ելակետից

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչն ասել է.«ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցությունները չպետք է վերսկսվեն ելակետից»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թվիթերում գոհունակություն հայտնելով ՀԳՀԾ-ի շուրջ համագործակցությունն ընդլայնելու մասին Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Սաիդ Խաթիբզադեի հայտարարության կապակցությամբ, Միխայիլ Ուլյանովնշել է, որ դա լավ լուր է:

Երեքշաբթի օրը միջուկային բանակցությունների թեմայով կայացած մամլո ասուլիսում, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Արտգործնախարարությունը հետևում է բանակցություններին, քանի որ տեխնիկական երկխոսությունների նպատակը  ՀԳՀԾ-ի ճշգրիտ  իրագործումն է և նոր համաձայնության մասին խոսք չի գնում»:

Պատասխանելով Վիեննայի բանակցությունները վերսկսելու ժամանակի մասին հարցին, Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.«Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ից ավելի շուտ կվերադառնանք բանակցություններին: Վիեննայի բանակցությունների թեմայով շուրջօրյա աշխատանք է տարվում»: