Էրդողանը պաշտոնական այց կկատարի Հարավային Ամերիկա
Հունվար 28, 2016 10:54 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կիրականացնի Հարավային Ամերիկայի երկրներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այցերը նախատեսված են հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը:
Թուրքիայի նախագահը նախ կլինի Չիլիում, այնուհետև կմեկնի Պերու և Էկվադոր:
Պիտակ