Ռուսաստանը հույս է հայտնել, որ Ուկրաինան հավատարիմ կմնա Մինսկի պայմանավորվածություններին
https://parstoday.ir/hy/news/world-i153134-Ռուսաստանը_հույս_է_հայտնել_որ_Ուկրաինան_հավատարիմ_կմնա_Մինսկի_պայմանավորվածություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ ուկրաինացի պաշտոնյաները կպահպանեն Մինսկի պայմանավորվածությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2021 13:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը հույս է հայտնել, որ Ուկրաինան հավատարիմ կմնա Մինսկի պայմանավորվածություններին

ՌԴ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ ուկրաինացի պաշտոնյաները կպահպանեն Մինսկի պայմանավորվածությունները:

Ինչպես հաղորդում է «Նովոստի» լրատվական գործակալությունը, Մարիա Զախարովան հարցազրույցում հույս է հայտնել, որ ուկրաինացի պաշտոնյաները ուշադրություն կդարձնեն Մինսկի պայմանավորվածությունների նշանակությանը երկրի արևելքում հակամարտության կարգավորման գործում:

Չորեքշաբթի օրը Կրեմլում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նոլանդի հետ հանդիպման ավարտին, Ռուսաստանի փոխնախագահ Դմիտրի Կոզակը հայտարարեց, որ ռուսական և ամերիկյան կողմերը կշարունակեն բանակցությունները Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել և Մոսկվայի ու  Վաշինգտոնի դիրքորոշումներն այս վեճի վերաբերյալ համահունչ են:

2014 թվականի ապրիլից  ի վեր կառավարության դեմ Արևմուտքի աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջումից հետո, Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի արևելյան շրջանները վերածվել են իշխանությունների և ընդդիմության բախումնեի թատերաբեմի: