Ռուսաստանը հույս է հայտնել, որ Ուկրաինան հավատարիմ կմնա Մինսկի պայմանավորվածություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ ուկրաինացի պաշտոնյաները կպահպանեն Մինսկի պայմանավորվածությունները:
Ինչպես հաղորդում է «Նովոստի» լրատվական գործակալությունը, Մարիա Զախարովան հարցազրույցում հույս է հայտնել, որ ուկրաինացի պաշտոնյաները ուշադրություն կդարձնեն Մինսկի պայմանավորվածությունների նշանակությանը երկրի արևելքում հակամարտության կարգավորման գործում:
Չորեքշաբթի օրը Կրեմլում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նոլանդի հետ հանդիպման ավարտին, Ռուսաստանի փոխնախագահ Դմիտրի Կոզակը հայտարարեց, որ ռուսական և ամերիկյան կողմերը կշարունակեն բանակցությունները Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել և Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումներն այս վեճի վերաբերյալ համահունչ են:
2014 թվականի ապրիլից ի վեր կառավարության դեմ Արևմուտքի աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջումից հետո, Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի արևելյան շրջանները վերածվել են իշխանությունների և ընդդիմության բախումնեի թատերաբեմի: