Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինուժի գլխավոր հրամանատարը՝ ՌԴ-ից բխող սպառնալիքի մասին
«Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինուժի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել ոուսաստանյան աճող ռազմական հզորության եւ դրանից բխող սպառնալիքի դեմ:
Ամերիկացիներն ավելացրել են Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ հավաքող մասնագետների թիվը: «Սառը պատերազմի» ժամանակ 13.000 նման մասնագետ է աշխատել, իսկ 2013թ.-ին արդեն ռեկորդային ցածր թիվ է արձանագրվել»,-գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
Գեներալ Բրիդլավի խոսքերով, անհրաժեշտ է նաեւ տեխնիկական վերազինում, այդ թվում լրտես-արբանյակներով, որոնց միջոցով հետեւում են զորքերի, զինտեխնիկայի տեղաշարժին:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հրաժարվեց գործընկերությունից եւ ընտրել է ագրեսիայի ճանապարհը, եւ մենք պետք է վերանայենք մեր դիրքորոշումը»,-հայտնել է Բրիդլավը:
Վերջինս շուտով թողնելու է գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ իր զինվորական կենսագրության մեծ մասն անցկացնելով Եվրոպայում:
Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի առաջին իսկ օրվանից Բրիդլավը մշտապես հայտարարել է ռեւանշիզմով տառապող այդ երկրից բխող սպառնալիքների մասին: Նա Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի 4000-անոց զորակազմի տեղակայման ծրագրի եւ ԱՄՆ-ի պատասխան գործողությունների ռազմավարության հիմնական «ճարտարապետներից» է:
Ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ սպառնալիքների վերաբերյալ Բրիդլավի եւ ՆԱՏՕ-ի որոշ այլ ներկայացուցիչների դիտարկումները չափազանցված են:
galatv.am
4/5/2016